Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկայումս գտնվում է Իրանից դուրս, իսկ նրա անունից հրապարակվող հայտարարությունները, ըստ աղբյուրի, պատրաստում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Վահիդին և կորպուսի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Աղբյուրի գնահատմամբ՝ Մոջթաբա Խամենեիի բացակայությունը վկայում է Իրանում կառավարման ճգնաժամի և երկրի ղեկավարության ներսում առկա խոր տարաձայնությունների մասին։
Նույն աղբյուրը նաև պնդել է, որ Թեհրանը պատրաստել էր Թել Ավիվի կենտրոնում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործողություն՝ որպես պատասխան հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Իսրայելը մասնակցի հարձակողական գործողությունների, նույնիսկ եթե Իրանը հարվածներ հասցնի իսրայելական տարածքին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Որքա՞ն փոխհատուցում կստանան Wildberries-ի պահեստների հարվածներից զոհվածների ընտանիքները
Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ռուբլին (մոտ 1,3 մ...