Ռուսաստանն ու Չինաստանը խորացնում են համագործակցությունը Ուկրաինայի հարցում
Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր մակարդակներում քննարկում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բոլոր հիմնական հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ «ТАСС»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է սերտ կապ պահպանել չինացի գործընկերների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մենք շնորհակալ ենք չինական կողմին ուկրաինական ճգնաժամի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար, որը հիմնված է դրա աշխարհաքաղաքական բնույթի և պատճառների խոր ըմբռնման վրա»,– ասել է Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Չինաստանի՝ խաղաղ կարգավորման գործում դրական դեր ստանձնելու ձգտումը։
Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան գնահատում է, որ Պեկինը պահպանում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հետևելու դիրքորոշումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են այն մոտեցմանը, երբ պետությունները կամ դաշինքները ռազմական, քաղաքական կամ այլ առավելություններ ստանալու նպատակով վնաս են հասցնում այլ երկրների անվտանգության շահերին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Որքա՞ն փոխհատուցում կստանան Wildberries-ի պահեստների հարվածներից զոհվածների ընտանիքները
Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ ռուբլին (մոտ 1,3 մ...