Մբապեն գերազանցեց Մեսսիին, բայց ռեկորդից ավելի կարևոր բան էր ուզում
Ֆրանսիայի հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը Մունդիալներում իր 22-րդ խաղում խփել է 22-րդ գոլը՝ գերազանցելով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ցուցանիշը, որի հաշվին 21 գոլ կա։
«L’Équipe»-ի հետ զրույցում Մբապեն նշել է, որ նման ռեկորդը կարևոր ձեռքբերում է, սակայն իր համար առաջնայինը թիմի հաջողությունն է։
«Լեոն անընդհատ գոլեր է խփում։ Եզրափակիչում նա հաստատ աչքի կընկնի։ Ես պարզապես փորձում եմ օգնել իմ թիմին գոլեր խփել։ Իհարկե, երբ աշխարհի առաջնություններում այսքան շատ ես գոլ խփում, դա քեզ նոր մակարդակի վրա է բարձրացնում։ Բայց ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ վաղվա եզրափակիչում»,– ասել է Մբապեն։
Նա ընդգծել է, որ ռեկորդը գնահատելի է, սակայն այս պահին կենտրոնացած է ոչ թե անձնական նվաճումների, այլ թիմի առաջադրանքների վրա։
Հիշեցնենք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հայ շախմատիստները գրավել են լավագույն եռյակը Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները լավագույն արդյունքներ...