Ռուսաստանի հարվածների հետևանքով վնասվել են Կիևի՝ Ադրբեջանի դեսպանատան շենքը
Այս գիշեր Ռուսաստանը Կիևի ուղղությամբ իրականացրել է պատերազմի ընթացքում ամենածավալուն բալիստիկ հարձակումներից մեկը, հայտնում են ուկրաինական աղբյուրները։
Մոտ 40 րոպեի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Կիևի ուղղությամբ արձակել են 41 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» և «Ցիրկոն» տեսակի, ինչպես նաև կիրառել շուրջ 125 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 18 հրթիռ և 108 ԱԹՍ։ Միաժամանակ՝ տարբեր հատվածներում արձանագրվել են հրթիռների և հարվածային անօդաչուների հարվածներ, իսկ մի շարք վայրերում ընկել են խոցված սարքերի բեկորներ։
Կիևի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Հարվածների հետևանքով վնասներ են գրանցվել քաղաքի մի քանի շրջաններում։ Այրվել են շենքեր, վնասվել են բնակելի տարածքներ, ավտոմեքենաներ, ինչպես նաև Կիևի մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանը, որտեղ պայթյունի ալիքից կոտրվել են ապակիները և վնասվել ներքին հատվածները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռուսական հարվածների ժամանակ թիրախավորվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքները և Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Դեսպանատան վարչական շենքից մոտ 200–250 մետր հեռավորության վրա արձանագրվել են ավերածություններ և հրդեհ։
Բացի Կիևից, այս գիշեր անօդաչուներով հարձակում է իրականացվել նաև Զապորոժիեի ուղղությամբ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել են բնակելի շենքեր և կրթական հաստատություն։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Ռուսաստանի «Wildberries»–ի պահեստում տուժածների մարմիններից բժիշկները գնդիկներ են դուրս բերում
Կիևն օգտագործել է խաղաղ բնակիչներին առավելագույն վնաս հասցնելու համար խոցող իրեր, որոնց հետևանքով տուժել են քաղաքացիներ:...