Կիևը ենթարկվել է զանգվածային հարձակման, վնասվել են ամերիկյան պահեստներ
Ռուսաստան–Ուկրաինա պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում են։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ անցած գիշեր Ռուսաստանը Կիևի ուղղությամբ իրականացրել է ամենազանգվածային բալիստիկ հարձակումներից մեկը։ Նրա տվյալներով՝ արձակվել է ավելի քան 40 տարբեր տեսակի հրթիռ և կիրառվել 120 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասն ուղղվել է մայրաքաղաքի վրա։
Զելենսկին հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Փրկարարները շարունակում են աշխատել հարվածների երեք հիմնական վայրերում, իսկ հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է շուրջ 600 փրկարար։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են նաև Կիևի մարզում գտնվող պահեստային և լոգիստիկ օբյեկտներ։ Ուկրաինական ռազմական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ տուժել է ամերիկյան ընկերության պահեստը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ հարված է հասցվել լոգիստիկ կենտրոնի։
Ի պատասխան՝ ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկ բնակավայրում գտնվող նավթաբազային։ Հաղորդվում է, որ վառելիքային օբյեկտում միաժամանակ մի քանի հրդեհի օջախ է բռնկվել։
Զելենսկին նաև նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1450 հարվածային անօդաչու սարք, ավելի քան 1640 կառավարվող ավիառումբ և 99 հրթիռ։ Նա միջազգային գործընկերներին կոչ է արել արագացնել հակաբալիստիկ պաշտպանության միջոցների մատակարարումը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...