Վրաստանում ռուս զբոսաշրջուհու քիթը կոտրած տղամարդը ձերբակալվել է
Մոսկվայից ժամանած ուկրաինուհու քիթը կոտրել են Վրաստանում․ հայտնի են միջադեպի մանրամասները։
Պոլինան, որը երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, մեկնել էր Վրաստան՝ հանդիպելու Ուկրաինայից ժամանած ընկերուհիների հետ։
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ աղջիկները հյուրանոցում դժգոհել են ներքևում անցկացվող հարսանիքի բարձր երաժշտությունից և, ականատեսների պնդմամբ, անհարգալից են վերաբերվել հյուրերին։
Այդ պատճառով տղամարդը բարձրացել է նրանց դիտողություն անելու։ Վիճաբանության ընթացքում աղջիկներից մեկը պահանջել է, որ նա խոսի ռուսերեն, ինչից հետո տղամարդը հարվածել է նրան։
Տուժած աղջիկը դեմքի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ քթի կոտրվածք։ Վրացի տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան կարող է սպառնալ մինչև երեք տարվա ազատազրկում։
Միաժամանակ, Վրաստանի իրավապահ մարմինները դեռևս չեն հաստատել այն պնդումները, թե զբոսաշրջուհին և նրա ուղեկիցները վիրավորել են հարսանիքի մասնակիցներին կամ վնասել նրանց գույքը։
Դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնի վրա առեղծվածային հետքերով
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հուլիսի 18-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին տեղեկու...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելո...
Նորվեգիայում աղետալի հրդեհ է բռնկվել․ կրակը ոչնչացրել է ավելի քան 100 տուն
Նորվեգիայի հարավում գտնվող Դրամմեն քաղաքում խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 100 տուն է ոչնչացել։ Այս մասին հայտնում էBB...