Մուրացանի փողոցում սպանության դեպք․ մեկ անձ ձերբակալվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 18-ի երեկոյան, Երևանում՝ Մուրացանի փողոցում, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր։
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, «112» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը հայտնաբերել էին դի։ Իրականացվում էին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...