2030 թվականը արհեստական բանականությունը կգերազանցի մարդկային ինտելեկտին․ Իլոն Մասկ
Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը համաձայնել է այն կանխատեսման հետ, ըստ որի՝ արհեստական բանականության գործակալների զարգացումը կարող է հանգեցնել ավանդական վեբ-բրաուզերների, կայքերի և բազմաթիվ հավելվածների անհետացմանը։
Մասկը իր արձագանքը հրապարակել է X սոցիալական ցանցում՝ մասնակցելով ինտերնետի ապագայի վերաբերյալ քննարկմանը։
Քննարկման ընթացքում օգտատերերից մեկը նշել է, որ վեբ-բրաուզերները կարող են անհետանալ շատ ավելի շուտ, քան շատերն են պատկերացնում։ Նրա կարծիքով՝ ապագայում օգտատերերի գործողությունները կիրականացվեն ոչ թե առանձին կայքերի միջոցով, այլ արհեստական բանականությամբ աշխատող թվային օգնականների միջոցով։
Այս տեսակետին միացել է նաև գերմանացի ծրագրավորող Մարկ Կրեչմանը, որը նշել է, որ վտանգի տակ են ոչ միայն բրաուզերները, այլև կայքերն ու բազմաթիվ ծրագրային համակարգեր։ Նրա խոսքով՝ օգտատերերը կարող են անցնել անհատականացված թվային օգնականների օգտագործմանը։
«Ճիշտ է», - գրել է Մասկը՝ արձագանքելով Կրեչմանի գրառմանը։
Ավելի վաղ Իլոն Մասկը կոչ էր արել արհեստական բանականության ոլորտի մշակողներին դադարեցնել հզոր համակարգերի ստեղծման արագ տեմպերը՝ զգուշացնելով հնարավոր ռիսկերի մասին։
Մասկը նաև հայտարարել էր, որ մինչև 2030 թվականը արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկային ինտելեկտը։ Ավելի վաղ նա նման կանխատեսման համար նշել էր 2029 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...