Կրակահերթ Երևանում․ սպանություն՝ Մուրացան փողոցում
Այսօր՝ հուլիսի 18-ին, Մուրացան 109 հասցեում գրանցված միջադեպի և դրա հետևանքով հնչած կրակոցների ու զոհի վերաբերյալ միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը, հայտնում է Shamshyan. com-ը
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բազմաթիվ ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի առաջնորդությամբ: Այստեղ են գտնվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Տեղում աշխատել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա հերթապահ պատասխանատու քննիչի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները, սպանվածի ու մյուս մասնակիցների ինքնությունը։ Իրականացվում են համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը գտնելու նպատակով։
Տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ մեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցների հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Ծառը ընկել է ընթացող մեքենայի և մոպեդի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օրպերատիվ կառավարման կենտրոն ժամը 21։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Աշտարակի խճ...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...