
Երևանում՝ բարձրահարկ շենքի բնակարաներից մեկում, խոշոր հրդեհ է եղել

Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։ Լրացուցիչ ժամանել են թիվ 13 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանել է նաև թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Հրշեջները մի քանի ժամ պայքարել են Արթուր Խաճատրյանին պատկանող թիվ 77 բնակարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամեր անց։