Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։
Ոստիկանները տաք հետքերով պարզում են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարում են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղա...
Հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքո...
33-ամյա տղամարդուն դանակահարել են․ նրան հիվանդանոց տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկա...