Փաշինյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:
Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը:
Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը: Զրուցակիցները քննարկեել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Լավրովն անեկդոտ է պատմել Էստոնիայի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya-ի լրագրողներին անեկդոտ է պատմել՝ պատասխանելով Ուկրաինայում ռազմական...