«Արևմտյան գործընկերներն ինձ ասացին՝ դու պարտվել ես»․ Ալիևը խորհրդով դիմել է Ուկրաինային
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում Ուկրաինային խորհուրդ է տվել չհամակերպվել իր հողերի օկուպացման հետ․ «Ուկրաինայի համար ամենակարևորը իր հողերի օկուպացման հետ չհամակերպվելն է։ Արևմտյան գործընկերներն ինձ ասացին՝ դու պարտվել ես, պետք է համակերպվես հողերի օկուպացիայի հետ, պետք է վերանայես քո վերաբերմունքը տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բայց ես միշտ մերժել եմ։ Իսկ ուկրաինացիները չպետք է համաձայնեն տարածքային ամբողջականության խախտմանը։ Կարեւորը ազգի հաղթական ոգին է։ Հիմա մենք հպարտ ենք մեր արածով։ Կարեւորը ազգի հաղթական ոգին է։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Չի կարելի խախտել տարածքային ամբողջականության սկզբունքները։ Ի դեպ, մենք աջակցում ենք և՛ Մոլդովայի, և՛ Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։
Հիշեցնենք՝ թեև Ալիևի նման վերամբարձ հայտարարություններ է անում, սակայն Ադրբեջանն է օկուպացրել հայկական բնակավայրերը, որոնց թվում են նաև բերդաքաղաք Շուշին և Հադրութը։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Ալիևը կոչով դիմել է Հայաստանին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պ...