Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ «խաղաղության» համաձայնագրի և Բաքվի սկզբունքների մասին
Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող սկզբունքները պետք է հիմք դառնան խաղաղության համաձայնագրի համար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում խաղաղ օրակարգի օգտին»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.
1․ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
2․ Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
3․ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
4․ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
5․ Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
Ալիևը կոչով դիմել է Հայաստանին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պ...