Հասարակություն
Վլադիմիր Գասպարյանի ելքը ՀՀ-ից սահամանափակված է
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»:
Նմանատիպ հոդվածներ
Նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել․ Փաշինյանը ցավակցել է մահացած աղջկա հայրիկին
Ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել, դեպքի վայրից փախուստի չի դիմել․ պաշտպանը մանրամասներ է հայտնել․ hetq
Ոստիկանությունը կոչով դիմում է ակցիա անող քաղաքացիներին
Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն․ հայտնի է, թե որոնք են դրանք
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է զոլերով ներկված ավանակի տեսանյութին
5.0