Ոստիկանությունը կոչով դիմում է ակցիա անող քաղաքացիներին
Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը:
Ուստի հորդորում ենք հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից ու այլ իրավախախտումներից, հարգել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա, իսկ մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Նմանատիպ հոդվածներ
Նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել․ Փաշինյանը ցավակցել է մահացած աղջկա հայրիկին
Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի...
Ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել, դեպքի վայրից փախուստի չի դիմել․ պաշտպանը մանրամասներ է հայտնել․ hetq
Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ...
Մայիսի 1-ից Երևանում ավտոբուսային նոր ուղեգծեր կգործեն․ հայտնի է, թե որոնք են դրանք
Մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղինե...
Չեք հավատա, բայց կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել անչափահաս, 13 ամյա Արային․ Հայրապետյան
Կարմիր բերետավորները ոստիկանություն են բերել անչափահաս 13 ամյա Արային: Այս մասին հայտնում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը...