Հունգարիան ընդունել է ռուսական գազի և նավթի ռուբլով վճարման սխեման. երկրի ԱԳՆ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն CNN-ին հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական նավթի և գազի համար Ռուսաստանի կողմից պարտադրված վճարման սխեման, գրում է Интерфакс-ը:
Դիվանագետը բացատրել է. «Մեր գազի 85%-ը, նավթի 65%-ը գալիս են Ռուսաստանից: Ինչո՞ւ, որովհետև դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա զվարճանքի համար չէ, մենք չենք ընտրել իրավիճակը»:
Սիյարտոն հավելել է, որ Հունգարիան չունի այլընտրանքային աղբյուրներ կամ երթուղիներ, որոնք թույլ կտան առաջիկա մի քանի տարիներին դադարեցնել ռուսական էներգիայի ներմուծումը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ մոսկովյան վճարումների սխեմային համաձայնել են մի քանի այլ երկրներ։ Այսպես, անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթղթում հաղորդվում էր, որ «հնարավոր է թվում» պահպանել ռուսական նոր կանոնները՝ չհակասելով ԵՄ օրենսդրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինայում պատերազմի դեպքում այստեղ երկրորդ ճակատ բացելու համար. Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաս...