
Վանդալիզմի է ենթարկվել Բարսելոնայի վերջին հեռախոսային խցիկը

Բարսելոնայի միակ հեռախոսային խցիկը, որը բացվել էր ապրիլի 23-ին՝ որպես բացօթյա մինի գրադարան և տեղեկատվական կենտրոն,
երկու օր անց փակվել է վանդալների հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է Газета-ն՝ հղում տալով The Guardian-ին։
Հարձակվողները գրաֆիտիով ներկել են կրպակը և գողացել փոքր էկրանը, որը հեռարձակում է տեղական իրադարձությունների մասին տեղեկատվություն:
«Մենք ակնկալում ենք, որ այդ անընդունելի և աններելի արարքների մեղավորները պատասխան կտան։ Վանդալիզմը տեղ չունի Բարսելոնայում»,- միջադեպի առնչությամբ ասել է Բարսելոնայի փոխքաղաքապետ Ժաումե Կոլբոնին։
Պատերով և ապակիներով դասական հեռախոսային խցիկը վերակառուցվել է գրքի փոխանակման և տեղեկատվական կենտրոնի՝ բջջային հեռախոսների լիցքավորման կայանով։ Օգտագործելով մոտակա համայնքային կենտրոնից ստացված կոդը՝ այցելուները կարող էին հեռախոսը լիցքավորելիս պլանշետից ներբեռնել 200 գիրք: