«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավարտին։
Ծառուկյանը անդրադարձել է Մաքս Հոլոուեյի և Մաքգրեգորի միջև կայացած մենամարտին՝ նշելով, որ իռլանդացի մարզիկն այլևս չի կարող մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում։
«Ցավոք, Քոնորը վնասվածք ստացավ մենամարտից առաջ կամ հենց դրա ընթացքում։ Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում։ Այժմ նրա համար ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ բիզնեսի վրա»,– ասել է Ծառուկյանը։
Միաժամանակ հայ մարզիկը բարձր է գնահատել Մաքգրեգորի ներդրումը խառը մենամարտերի զարգացման գործում։
Նրա խոսքով՝ Մաքգրեգորը UFC-ի պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, որի շնորհիվ մեծացել է կազմակերպության լսարանը։
«Քոնորը փոխեց ամբողջ ինդուստրիան, բայց հիմա նրա համար ժամանակն է ավարտել կարիերան։ Կամ էլ UFC-ն պետք է նրան ավելի հեշտ մրցակիցներ տրամադրի, ոչ թե Հոլոուեյի մակարդակի մարզիկներ»,– նշել է Արման Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Մբապեն գերազանցեց Մեսսիին, բայց ռեկորդից ավելի կարևոր բան էր ուզում
Ֆրանսիայի հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դառնա...