Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է վրաերթի ենթարկված հղի կինը:
«Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը: Մենք տեղեկացանք, որ երեխայի կյանքը փրկել նույպես չի հաջողվել»,- գրում է Hraparak. am-ը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ մենք գրել էինք, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ հղի կնոջ է վրաերթի ենթարկել:
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Տեղեկություն կա նաև, որ կինը հղի է և վիճակը գնահատվում է ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել
Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորո...
6 բալ ուժգնության երկրաշարժ՝ Հայաստանում և Վրաստանում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ Ա...
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կ...
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին: «Յարիմջա (Խմբ.՝ Հացավան, Մարտակերտի շրջան) բնակավ...