Պատահարներ
Լոռու բնակիչը Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցից 151 ծաղկեպսակ է գողացել, փորձել ՀՀ տեղափոխել դրանց կոնստրուկցիաները
Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ.-ն, ապրիլի 22-ին ժամը 04:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից հափշտակել է ընդհանուր 151 հատ ծաղկեպսակ:
Տղամարդն այնուհետ քանդել է դրանց վրա ամրացված ծաղիկները, որից հետո ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել գերեզմանատան մոտակա անտառահատվածում, իսկ 42 հատն իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայով փորձել է տեղափողել Հայաստանի Հանրապետություն՝ վաճառելու նպատակով:
Վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0