Երևանում պարեկները փրկել են 33–ամյա տղամարդու կյանքը

Երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում  կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին: Պարեկները տեղեկությունը փոխանցել են 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, որից հետո սկսել են  այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քային: Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել: