Ծեծկռտուք է տեղի ունեցել պարեկների և 4 երիտասարդների միջև
Ապրիլի 21-ին, Ստեփանավանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նորանշանակ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների և քաղաքացիների միջև:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկ, կոչումով ոստիկանության լեյտենանտ, 34-ամյա Արման Խաչատրյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, կրտսեր պարեկ, կոչումով սերժանտ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենան:
Կայքի տեղեկություններով, Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ Opel-ի վարորդը չի ենթարկվել պարեկների օրինական «կանգնել» պահանջներին և շարունակել է երթևեկել: Ինչից հետո իրենք հետապնդել են նրան և կարողացել են Լեջան գյուղի սկզբնամասում կանգնեցնել: Երբ իրենք կանգնեցրել են, վարորդը, ով Լեջան գյուղի բնակիչ, 38-ամյա Վարդան Գևորգյանն է, և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 35-ամյա Կարեն Գևորգյանը, 35-ամյա Արեն Գևորգյանը և 40-ամյա Արթուր Սարուխանյանը իջել են ավտոմեքենայից, ապա հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իրենց: Որոշ ժամանակ անց ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկների մի քանի կարգախմբերով հայտնաբերել են Վ. Ա. Կ. Գևորգյանների և Ա. Սարուխանյանին, ապա բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծ...
Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում նույնպես մահացավ
Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմ...
Լուսանկարներ. Ավտովթար Երևանում. բախվել են Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն
Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota...
Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը
Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի...