Պատահարներ
Լուսանկարներ. Ավտովթար Երևանում. բախվել են Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն
Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:
[06dab0b8b30f3f7a50df24ccfc59f9c6.jpg]
[26ad7c74e2938f02f245ed7ddbfd40e1.jpg]
[d87f0b9e7bb6431151fe77bcd59710bc.jpg]