ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստն սկսեց մոսկովյան այցը ամփոփելով ու Արցախյան խնդրի կարգավորմանն առնչվող բանակցությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով:
Այս կոնտեքստում նա հայտարարեց, որ ամեն նման հանդիպումից հետո հանդիպել է Հայաստանի իշխանական և քաղաքական տարբեր բարձրաստիճան շրջանակների, այդ թվում` Արցախի նախագահի հետ իր բանակցածի մասին տեղեկացրել նրանց:
Ապա դժգոհեց ընդդիմադիր ուժերից, որ նա ցանկացել է նաեւ ընդդիմության հետ հանդիպել և նրանց տեղեկացնել` ինչ պատկեր ունենք բանակցային գործընթացում և ինչ է ինքը բանակցել տարբեր հանդիպումներում, բայց ընդդիմությունը, ըստ նրա, «թերևս հասկանալի պատճառներով» հրաժարվել է իր հետ հանդիպել, որ վաղը այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ հյուսեն և այդ լեգենդները դնեն իրենց գործունեության հիմքում:
Նա նաև անդրադարձավ իր կողմից Արցախը հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու մասին պարբերաբար տարածվող տեղեկություններին` հայտարարելով, որ այս պահին չկա Արցախյան խնդրի կարգավորման որևէ նախագիծ, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ լինի:
«Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով` ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախը, առաջին հերթին, այնտեղ ապրող մարդն է»,-ասաց Փաշինյանը:
Հետո նկատեց, որ եթե իրենք Արցախը հանձնող լինեին, պատերազմից հետո տասնյակ միլիոնավոր դրամներ չէին ծախսի, ոչ ապահովեն արցախցիների վերադարձը այնտեղ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես դա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ․․․»․ ՔՊ պատգամավորը ԵԽԽՎ-ում «Գորշ գայլեր»-ի նշանն է ցույց տվել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեդվեդչուկը կոչով դիմել է Պուտինին և Զելենսկուն
Ուկրաինացի քաղաքական գործիչ Մեդվեդչուկը դիմել է Ռոուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչի՞ Սերժ Սարգսյանը Շուշին չէ՞ր տալու, չտար՝ պատերազմ էր սկսելու»
«Պիտի անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան»,- այսօր ԱԺ ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու հարցն ա դրված». Փաշինյան
Մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...