ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչի՞ Սերժ Սարգսյանը Շուշին չէ՞ր տալու, չտար՝ պատերազմ էր սկսելու»
«Պիտի անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև դա տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ ես այս դահլիճում ներկայացրի 1998-2018թթ․ տեղի ունեցած իրադարաձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարագավորման շուրջ չի բանակցել երբեք»,- նշեց նա։
«Այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։ Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն էս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորվին ուրիշ համատեքստ»,- հայտարարեց վարչապետը։
«Ամենևին էլ պատահական չի, որ 2020-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում է՝ ես էն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար՝ երկու անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո.․․ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարավաղաի հարցն է»,- նկատեց Փաշինյանը։
2020 թվականի պատերազմը Շուշիի համար էր, առանց Շուշի՝ հնարավոր չէր կանխել պատերազմը կամ կանգնեցնել այն։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է, մենք չէինք մտածում, որ պատերազմ կանխեինք կամ պատերազմը կանգնեցնեինք։ Առանց Շուշի՝ հնարավոր չէր կանգնեցնել կամ կանխել պատերազմը։ Ինչի՞ Սերժ Սարգսյանը Շուշին չէ՞ր տալու։ Չտար՝ պատերազմ էր սկսելու։ Ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասն էլ», - հայտարարել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու հարցն ա դրված». Փաշինյան
Մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա». Փաշինյան
Ազգային ժողովում «ՔՊ» խմբակցության պատգամավորՀովիկ Աղազարյանը չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ կարող էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեդվեդչուկը կոչով դիմել է Պուտինին և Զելենսկուն
Ուկրաինացի քաղաքական գործիչ Մեդվեդչուկը դիմել է Ռոուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք կշարունակենք օգնել ձեզ ապահովել սահմանի պաշտպանությունը»․ Լավրովը՝ Միրզոյանին
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացում...