Հասարակություն

Առողջապահության նախարարությունը` ՀՀ-ում «կենսաբանական լաբորատորիաների» մասին. Sputnik

Առողջապահության նախարարությունը` ՀՀ-ում «կենսաբանական լաբորատորիաների» մասին. Sputnik

 Հայաստանի առողջապահության նախարարությունը ներայացրել է մանրամասներ մեր երկրում, այսպես կոչված, «կենսաբանական լաբորատորիաների» մասին: Նշված լաբորատորիաներ արդեն այցելել են մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: 

 

Գերատեսչությունից հայտնել են, որ Հայաստանի օրենսդրության մեջ չկա կենսալաբորատորիաներ տերմին։ Հանրապետությունում կան լաբորատոր և ախտորոշիչ օգնություն ու ծառայություններ մատուցող լիցենզավորված կազմակերպություններ։ Դրանք իրականացնում են կենսանյութի ախտորոշիչ հետազոտություններ՝ մանրէաբանական, վիրուսային, մակաբուծական, շճաբանական մոլեկուլային-գենետիկ մեթոդներով։ Լաբորատորիաների հիմնական նպատակը հանրային առողջության ապահովումն է։ 

 

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ մի խումբ երիտասարդներ մեր երկրում նման օբյեկտների դեմ ֆլեշմոբ էին անցկացրել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250