Forbes-ի՝ ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում 3 հայազգի մեծահարուստներ են հայտնվել
Ռուս միլիարդատերերի 2022 թվականի Forbes-ի վարկանիշում են հայտնվել հայազգի երեք ռուս ձեռնարկատերեր՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) և Սամվել Կարապետյանը։
Forbes-ն այս անգամ սահմանափակվել է 88 ռուս միլիարդատերերով, որոնք ապրիլի սկզբին ընդգրկվել են ամսագրի համաշխարհային ցուցակում։
«Մագնիտ» ԲԲԸ-ի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 3,2 մլրդ դոլար կարողությամբ։
Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) զբաղեցրել է 42-րդ տեղը՝ 2 մլրդ դոլար կարողությամբ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մոսկվայի գովազդային վահանակները՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին
Համացանցում են հայտնվել Մոսկվայում գտնվող գովազդային վահանակների լուսանկարները՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ց...
Մարկ Սաղաթելյանի այրին դիմել է ոստիկանություն. ինչ կապ ունի Արաբկիրի դատախազը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյա...
1.5 ամսում դրամի նկատմամբ դոլարը նվազել է շուրջ 50 դրամով. ինչն է պատճառը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին, մասնավորապես հայաստանյան ներքին շուկայում նկատվում է դոլարի փոխարժեքի պարբ...