Իրանը համագործակցում է Հայաստանի հետ` կապի նոր միջանցքը ավարտելու համար
Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը: Այս մասին հաղորդում է ParsToday-ը։
ԻԼՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն` անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով անցած տարի Հայաստան կատարած իր այցին, Խեյրոլլահ Խադեմին ասել է.
«Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»:
Իրանում Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել ճանապարհաշինության ոլորտում իրանական ընկերությունների հետ համագործակցության կապակցությամբ և ասել. «Հայաստանը ողջունում է համագործակցությունը իրանցի ճարտարագետների և կապալառուների հետ՝ շնորհիվ ճանապարհաշինության, հատկապես կամուրջների և թունելների կառուցման իր արժեքավոր փորձի, և պատրաստակամություն կա՝ Իրանի օգնությամբ կառուցել այս միջանցքի հարավային հատվածը»։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավոր...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...