Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվել է մանդատից, հարսը՝ պաշտոնից․ եղբայրը լքում է ՔՊ-ի շարքերը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս ՔՊ-ի շարքերից, վայր է դնում նաև ավագանու իր մանդատը։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Նա հրապարակել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։ Թե որն է պատճառը, Արման Բաղդասարյանը չի մանրամասնել։ Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, որը զբաղեցնում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ի պաշտոնը, գրեթե միաժամանակ գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Թե ինչու, կփորձենք պարզաբանումներ ստանալ նրանցից։
Նմանատիպ հոդվածներ
Դա է իրականությունը․ Ալիևը խոսել է անօդաչու թռչող սարքերի անվանման «անարդարության» մասին
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը մեղադրել է Արևմուտքին ուկրաինական հակամարտության հետ կապված կեղծավորության մեջ։ Այս մասին...
18+․ Մարիուպոլում նեոնացիստ զինյալների դիերը աղբարկղերն են նետում
Մարիուպոլում դատախազության շենքը մաքրելիս, հայտնաբերվել են սոմալիական գումարտակի մարտիկների դիերը՝ աղբամաններում։ Ը...
Զելենսկին հայտնել է ուկրաինացի զինվորականների զոհերի թվի մասին
Ռուսաստանի կողմից անցկացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հետևյալն են՝ մոտ 2...
Ռուսաստանը ընդհանուր առմամբ ինը մարդու օտարերկրյա գործակալ է ճանաչել․ նրանց թվում հայազգի կա
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտա...