Պատահարներ
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ դանակից ստացած 3 հարված, կողքին՝ խոհանոցային դանակ և նամակ
Unknown
Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ Այս պահին տեղում աշխատում է քնչական խումբն ու դատական բժիշկը։ Դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում բռնկված հրդեհից
Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել է 3 ավտոմեքենա
Unknown
Ավտովթար-հրդեհ՝ Լոռու մարզում․ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին
Unknown
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ վտանգավոր քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը
Unknown