Ավտովթար-հրդեհ՝ Լոռու մարզում․ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին

Այսօր, ապրիլի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում 29-ամյա Ա․Կ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Քոբայր վարչական շրջանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։  

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

 

 

  

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բետոնը պաշտպանիչ արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան մի քանի 100 մետր գահավիժելու էր անդունդը։

 

 

 

 

 

 

Փաստի առթիվ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրաստվում։