Դանակով հարձակվել են զբոսաշրջիկների վրա․ վիրավորվել է երկու մարդ Ակրոպոլիսի մոտ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսի հնագիտական համալիրի մուտքի մոտ, դանակով զինված տղամարդը հարձակվել է հույն և աամերիկացի երկու զբոսաշրջիկի վրա։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:05-ի սահմաններում։ Հարձակման հետևանքով կինը ձեռքի թեթև վնասվածք է ստացել, իսկ տղամարդը՝ ոտքի ծանր վնասվածք։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մինչև շտապօգնության ժամանումը կանգնեցրել են արյունահոսությունը, որից հետո տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ հարձակումից քիչ առաջ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ դանակով տղամարդը Ակրոպոլիսի հարավային մուտքի մոտ, թանգարանի դիմաց, սպառնում է անցորդներին։ Ոստիկանները վնասազերծել և ձերբակալել են կասկածյալին։
Աթենքի լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը մոտ 45-ամյա տղամարդ է, որը նախկինում ևս նկատվել էր զբոսաշրջային գոտում ագրեսիվ վարքագծով։ Ոստիկանությունը ստուգում է՝ արդյոք նա գտնվել է ուժեղ հուզական վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության տակ։
Դեպքը մտահոգություն է առաջացրել զբոսաշրջային ոլորտում, քանի որ Ակրոպոլիսն օրական ընդունում է մինչև 20 հազար այցելու։ Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ կուժեղացնի հնագիտական համալիրի մուտքերի շուրջ պարեկությունը, հատկապես առավոտյան ժամերին, երբ զբոսաշրջիկների հոսքն առավել մեծ է։
Նմանատիպ հոդվածներ
Գետի վարարման պատճառով Քութաիսի-Լասդիլի ճանապարհահատվածը փակվել է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ ներ...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Հրդեհ է բռնկվել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին
Հինգշաբթի Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում, որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին, հրդեհ է...
Տեխասում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել
Տեխասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CB...