ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեռու կանգնի, մի՜ խփի․ Չեխովի դպրոցում վիճակը լարված է

Չեխովի դպրոցում կրկին տնօրեն չընտրվեց, իրավիճակը լարված էր, դպրոցի դռներն էլ փակ։ Տնօրենի թեկնածու Դիանա Մինասյանը, որը ըստ շրջանառվող լուրերի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, ստացել է 4 ձայն, Անժելա Կարապետյանը՝ մեկ ձայն, իսկ Տաթևիկ Մելքոնյանը՝ 4 ձայն։ Այսպիսով, դպրոցի տնօրենի պաշտոնի համար հերթական մրցույթը պիտի հայտարարվի։

 

«Տիգրան Ավինյանի հետ որևէ առնչություն չունեմ։ Այո, քույրս աշխատում է կառավարությունում։ Քույրս 10 տարուց ավելի է՝ աշխատում է կառավարությունում։ Տեղեկատվությունը, թե ես հովանավորչություն ունեմ, ամբողջովին սուտ է։ Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ն՝ կառավարում մասնագիտությամբ։ Պաշտպանել եմ, դարձել եմ տնտեսագիտական գիտությունների թեկնածու՝ կառավարում մասնագիտությամբ։ Արդեն 10 տարի է ՝ դասավանդում եմ ՀՊՏՀ-ում։ Դասախոսել եմ նաև Իտալիայի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում։ Ես ունեմ ոչ միայն մանկավարժական, այլև գիտամանկավարժական փորձ ու գիտելիք»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Մինասյանը, փոխանցում է Hraparak.am-ը։ 

 

Նշենք, որ  Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն երկար ժամանակ է՝ թափուր է։ Տնօրենի թափուր պաշտոնի համար այս էլ որերորդ անգամ մրցույթ է անցկացվում, սակայն տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում:

 

Քաղաքականություն