Ուշադրություն. սպասվում է մերկասառույց, ձյուն և բուք
Հունվարի 20-ի երեկոյան, 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
«Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...
Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասի...
Վաղարշապատի ընտրությունների գործով ևս 13 մեղադրյալ կա
Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձան...
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ․ Վահագն Ալեքսանյան
16 հազար դրամ չնչին գումարից թոշակը դարձել է 43 հազար դրամ, որը երազանքի թոշակ չէ, որի համար ես ներողություն եմ խնդրում...