Հայաստանում դատավորների թիվը դեռ անբավարար է․ Վլադիմիր Վարդանյան

Միջին եվրոպական չափանիշներին համահունչ դատավորների թիվ չունենք: Մեր դատավորների թիվը՝ համեմատած եվրոպական համադրելի երկրների դատավորների թվաքանակի, դեռ մնում է ցածր, այն էլ այն պարագայում, երբ մենք վերջին 7-8 տարիների ընթացքում մոտավորապես 30-40 տոկոսով ընդլայնել ենք դատավորների դատական կորպուսը: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:


«Վարչական դատավարության մասով, 
խնդահարույց իրավիճակ է, 
քանի որ կան ակտեր, որոնք ուղղվում են միայն վարչական դատարան, և վերջինիս աշխատանքը ծանաբեռնվում է»,- ասել է Վարդանյանը։ 


«Կարող են գործեր լինել, որոնց արժեքը 5000 դրամ է: Կան գործեր, որոնք մի քանի միլիարդ դրամ կարող են արժենալ: Բայց դատավարական ընթացակարգերի տեսանկյունից դատավորը գրեթե նույն ժամանակն է ծախսում այդ գործերը քննելու վրա»,- ասել է պատգամավորը:


Վլադիմիր Վարդանյանը առաջարկել է հանրավոր լուծումներից մեկը, այն է, զրո ատյանի վարչական դատարանի կոնցեպտ մշակելն է, այսինքն՝ մի մարմին, որը պետք է շատ արագացված ընթացակարգով՝ առանց դատական քաշքշոցի մեջ ներառվելու, կարողանա վերանայել կայացված վարչական ակտերը:

Քաղաքականություն

Պատահարներ