ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե ինչ-որ աղջնակ այստեղ իր ներքնաշորն է ցուցադրում, չի նշանակում, որ պիտի իր անդաստիարակ պահվածքին արձագանքեմ»․ Խաչատրյան

 «Խոսում ենք ժողովրդավարության մասին, ճիշտ ենք խոսում։ Ժողովրդավարությունը ընտրութունն ու քվեարկությունը չի սոսկ։ Այն մասնակցություն է և մեզանից յուրաքանչյուրը պիտի իրեն հաշիվ տա՝ քանի քաղաքացի ենք մասնակից դարձնում մեր ծրագրերի իրականացման ճանապարհին, որքանով ենք մոտ կանգնած այն մարդկանց, ովքեր մեր քաղաքական հայացքները չեն կիսում, բայց նվիրված են Հայաստանին, խաղաղության գաղափարին և հանդուրժո՞ւմ ենք արդյոք մենք այդ մարդկանց, թե՞ միայն այս աջ կողմի հատվածն ենք միշտ տեսնում, որի մասին ես որոշել եմ այլևս չխոսել»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

 

«Ժողովուրդը վաղուց հիասթափվել է այս մարդկանցից։ Եթե ինչ-որ աղջնակ գալիս է այստեղ իր ներքնաշորն է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պիտի իր անդաստիարակ պահվածքին արձագանքեմ»,- նշեց նա։

 

Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը երեկ լաթի կտորի հետ էր համեմատել իշխանությանը:

Քաղաքականություն