Ձերբակալվել է Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը
Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության
Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում: Այսօր՝ ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի սահմանային գյուղերից մեկում»․ Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի,...
Գորիս–Կապան ճանապարհը փակ չէ. մարզպետարանից մեկնաբանում են` ինչ ճանապարհ է դա
Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ադրբեջանցի զինված ծառա...
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:&n...