ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ Աղաջանյանն անպատասխան թողեց հարցը

 Այսօր Ազգային ժողովում լրագրողներից մեկը փորձեց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել` հնարավոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Աղաջանյանը, սկայան, հարցն անպատասխան թողեց:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի  ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանը դա համարեց Հայաստանի կառավարության և զինված ուժերի ձախողումը, սակայն հավելեց, որ այն, թե ինչպես այդ ամենին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև այդ կազմակերպության ձախողումն է:



 

Քաղաքականություն