ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ը լավ էլ աշխատացնում ենք. Անդրանիկ Քոչարյան

 Այսօր Ազգային ժողովում լրագրողներից մեկը փորձեց  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել` եթե հիմա ՀՀ-ն է աշխատեցնում ՀԱՊԿ-ը, ինչու չի կարողանում աշխատեցնել: 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի  ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանը դա համարեց Հայաստանի կառավարության և զինված ուժերի ձախողումը, սակայն հավելեց, որ այն, թե ինչպես այդ ամենին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև այդ կազմակերպության ձախողումն է:

Քաղաքականություն