ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» խմբակցությունը մեկնում է Արցախ

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է, որ Հայաստան» խմբակցությունը մեկնում է Արցախ:

Գրառմանը կից հրապարակել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի` ԱԺ ամբիոնից արված հայտարարությունը:

 

«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են հերթական քառօրյան և պատրաստվում են այսօր մեկնել Արցախ։

«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

 

ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր»։

Քաղաքականություն