Մայիսի 1-ից Գյումրիում կարգելվի փողոցային առևտուրը
Գյումրիում մայիսի 1-ից կարգելվի փողոցային առևտուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ անցած տարվա դեկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանն արգելելու է քաղաքի մի շարք հատվածներում իրականացվող բացօթյա առևտուրը: Խնդիրը ոչ միայն քաղաքի՝ հատկապես կենտրոնական հատվածի, տեսքի խաթարման հետ է կապված, այլ նաև այն բանի հետ, որ առևտրի համար զբաղեցված փողոցներում ու մայթերում խոչնդոտվում է քաղաքացիների ու ավտոմեքենաների տեղաշարժը: Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից առևտրով զբաղվողներին ժամանակ է տրվել մինչև ապրիլի 30-ն ազատել փողոցներն ու մայթերը:
Առևտրականներին առաջարկվում է քաղաքի կենտրոնական՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներից տեղափոխվել առևտրի համար նախատեսված մասնավոր տարածք: Այս մասին քաղաքապետարանում կայացած՝ բացօթյա առեւտուրը կասեցնելու նախաձեռնության շուրջ կայացած հանրային քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ «Պայմանավորվել ենք՝ մեկ ամիս ավճար է լինելու տարածքները տեղափոխվելուց հետո, մեկ տարի անփոփոխ է լինելու մեկ մետրը 300 դրամ պայմանը, ամբողջությամբ նոր տաղավարներ են էնտեղ կառուցվում»,- նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Քաղաքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուները արձանագրել են ոչ միայն կենտրոնական հատվածում, այլ նաև այլ հատվածներում՝ Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում: Այս տարածքներում ևս փողոցային առևտուրը կարգելվի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում: Այսօր՝ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. կրկին ոտնձգություն են կատարել Արցախի դրոշի դեմ
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Ֆրանսիայի հրապարակի տարածքում. Ազատության հրապարակում ժամը 15-ից «Ազգային ժողովրդավա...
«Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ոստիկանության Մաշտոցի բաժնում «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» փաստով նյութեր են նախապատրաստվում: &...
Մոկսվայից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել Ժուկովսկիի օդանավակայան
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, քանի որ միացել է արգելակման համակարգի խափանման մասին ազդա...