ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Երևանի կենտրոնում. կրկին ոտնձգություն են կատարել Արցախի դրոշի դեմ
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Ֆրանսիայի հրապարակի տարածքում.
Ազատության հրապարակում ժամը 15-ից «Ազգային ժողովրդավարական բևեռը» հանրահավաք է իրականացնում, իսկ Օպերայի տարածքում են հավաքվել մի խումբ մարդիկ, որոնք մտավախություն և տեղեկություն ունեն, որ հանրահավաքի մասնակիցները կարող է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը պղծեն՝ ինչպես երեկ արեցին, կամ հեռացնեն։
Քիչ առաջ ոստիկանները կանխել են բախումը Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը հսկողների և Ազատության հրապարակում հանրահավաք անող «Ազգային ժողովրդավարական բևեռի» կողմնակիցների միջև․ վերջիններս կրկին փորձել են ոտնձգություն կատարել Արցախի դրոշի դեմ։
Հիշեցնենք՝ երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արցախի դրոշը ներկելու փաստով տեսանյութն ուսումնասիրվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։
Արցախի դրոշը Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները՝ ապրիլի 5-ին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անցկացրած հանրահավաքից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում: Այսօր՝ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՃՈ մեքենան ստեղծում է վթարային իրավիճակ․ վարորդը ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Гор Элчян / Գոռ Էլչյանը իր էջում գրառում է կատարել ցուցադրելով իր իսկ մեքենայից նկրված կադրեր,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիուպոլի վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տարհանման կադրերը
Հրապարակվել են Մարիուպոլի վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տարհանման կադրերը։ Տարհանվածների թվում 14 երեխա կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը հարսանիքի ժամանակ դոլարներ է նետում օդ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը մասնակցում է միջոցառման, որի մասնակիցիներից մեկը տ...