ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կըմբոստանա՞ք, եթե ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթուղթ»․ լրագրողը՝ Քերոբյանին
«Ընդհանուր առմամբ ես ամբողջությամբ համաձայն եմ նրա հետ, ինչ-որ ասվեց, բայց ավելի շատ բան ես չգիտեմ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ հարցին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին, թե որպես Կառավարության անդամ, նախարարը կըմբոստանա՞, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, Քերոբյանն ասաց․ «Իրադարձությունների զարգացումը ցույց կտա։ Համենայնդեպս, Կառավարությունը և քաղաքական թիմն իր նախընտրական ծրագրով նշել է, որ իր օրակարգը խաղաղության օրակարգ է, և էդ օրակարգով ենք մենք ընտրվել, և ՀՀ քաղաքացիներն իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք հետևողականորեն, ինչպես նշեց վարչապետը, առաջ ենք տանում»։
Դիտարկմանը, որ քաղաքացիները քվե չեն տվել, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս և խաղաղությունը այդ գնով հաստատվի։ «Խնդրում եմ այլ հարցեր տվեք»,- ասաց Քերոբյանը։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր Փառուխից. ռուս խաղաղապահների աշխատանքը
«Մեր խաղաղապահները շարունակում են կատարել հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները», - այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգրագետը դուք եք․ լրագրողը՝ Վահան Քերոբյանին
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և լրագրողնի միջև բանավեճ տեղի ունեցավ։  ...