ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի». Սամվել Բաբայանը ԱԺ-ում էր

 Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր Ազգային ժողովում էր։

Լրագրողների հարցերին նա չպատասխանեց, ասաց, թե աշխատանքային այցով է ԱԺ-ում, որևէ բան չունի ասելու։

 

Նա պատասխանեց միայն մեկ հարցի, երբ լրագրողն ասաց, թե թշնամին շարունակում է մեզ հետ ուժի լեզվով խոսել, ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին կարող է խոսք լինել։

 

«Բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի»,- պատասխանեց Սամվել Բաբայանը։

Քաղաքականություն