Աղմկահարույց քարտեզը եթերում է հայտնվել մարդկային սխալի պատճառով. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է իր ուղիղ եթերում հեռարձակված և աղմկահարույց քարտեզին, որում Արցախը Ադրբեջանի կազմում է:
Ֆեյսբուքյան իր էջում լրատվամիջոցը գրել է, որ քարտեզը եթերում է հայտնվել մարդկային սխալի պատճառով:
«Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով։
Հայցում ենք մեր հեռուստադիտողների ներողամտությունը, տեղեկացնում ենք, որ այն հեռացվել է նյութերից, իսկ սխալը թույլ տված աշխատակիցները ստացել են նկատողություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է. Fip. am
Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախ...
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանին առաջարկել է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջան...
Գագիկ Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից. Fip. am
Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր,...