Գագիկ Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից. Fip. am
Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով, իսկ գնորդը Գարիկ անունով անձ է՝ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանի գործընկերը, որը նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գագիկ Ծառուկյանն իրոք վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը 2022-ի փետրվարի 11-ից գարեջրի գործարանի 100% բաժնետերն է։ Ի դեպ, 1997-ից 1999 թվականներին գարեջրի գործարանը պատկանել է գործարար Խաչատուր Սուքիասյանին։
Գարեջրի գործարանից բացի, Գարեգին Մկրտչյանը բաժնետեր է կամ տնօրենի պաշտոն է զբաղեցնում այլ ընկերություններում ևս։
Գարեգին Մկրտչյանին է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում։ 2021-ից Գարեգին Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետեր է, այս ՍՊԸ-ում 2020-ից 2021-ին 50% բաժնեմաս է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Գայանե Ծառուկյանը։ «Բեգլասն» ՍՊԸ-ն զբաղվում է ապակե ապրանքատեսակների արտադրությամբ։
Գարեգին Մկրտչյանը «ԱյՋիԲի քեմիքալ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոնն է զբաղեցնում, 2016-ին այս ընկերությունը վերանվանվել է «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, իսկ ՍՊԸ-ն պատկանում է Գարեգին Մկրտչյանի եղբորը՝ Տիգրան Մկրտչյանին։ Ընկերությունը զբաղվում է օճառի և մաքրող, լվացող միջոցների արտադրությամբ։
Գարեգին Մկրտչյանը 2022-ից «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20% բաժնետերն է։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն զբաղվում է վառելիքի և հարակից արտադրանքի մեծածախ առևտրով։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է. Fip. am
Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախ...
Ռուսաստանցիներին զգուշացրել են Kinder-ի քաղցրեղենում սալմոնելայի մասին
Ռուսական շուկայում շրջանառության մեջ կարող են լինել սալմոնելայով մանկական ապրանքներ, զգուշացնում է Ռոսպոտրեբնադզորը, գրո...
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանին առաջարկել է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ
ՀՀ Անվտանգության խորհուրդը Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղությ...
Աղմկահարույց քարտեզը եթերում է հայտնվել մարդկային սխալի պատճառով. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է իր ուղիղ եթերում հեռարձակված և աղմկահարույց քարտեզին, որում Արցախը Ադրբեջանի կազ...