«Ես զարմացած էի, երեխաներն ինձանից շատ». Պեսկովը՝ պատժամիջոցների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ զարմացած է իր երեխաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արևմտյան իշխանությունների որոշումից, սակայն դա դրական կրթական ազդեցություն է ունեցել։
Այս մասին նա խոսել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Մոսկվա.Կրեմլ.Պուտին ծրագրի ժամանակ լրագրող Պավել Զարուբինի հարցերին։
«Դե, ճիշտն ասած, ես զարմացած էի, հատկապես երեխաների պատճառով էի զարմացել, երեխաներն էլ ինձնից ավելի են զարմացել»,- խոստովանել է Պեսկովը։ «Բայց մյուս կողմից, դա թերևս լավագույն հաստատումն էր մեր երկրի դեմ ձեռնարկվող ոչ բարեկամական քայլերի մասին իմ պատմությունների»,- հավելել է նա։
Ռուսաստանի ղեկավարի խոսնակն ասել է, որ այն բանից հետո, երբ անձնական պատժամիջոցներ են սահմանվել անձամբ իրենց դեմ, նրա երեխաները «հանկարծ հասկացել են, որ այն ամենը, ինչ ինքը ասում է իրենց, ճիշտ է»։
«Դե, տեսնում եք, երիտասարդ սերունդը, նրանք մեծանում են որպես այդպիսի կոսմոպոլիտներ, աշխարհի մարդիկ: Եվ երբ ասում եք, որ, հավանաբար, «սա» ամբողջովին չի համապատասխանում մեր ավանդույթներին և սովորույթներին, իսկ «սա» չեն տեղավորվում մեր գենետիկ կոդի մեջ՝ միշտ չէ, որ դա հասկանում են,- պարզաբանել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերի...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...