ԼՂ բնակիչները շաբաթներով տառապում են ջեռուցման ու տաք ջրի բացակայությունից․ միջազգայի կազմակերպության արձագանքը
Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր «Freedom House» կազմակերպությունը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին վերականգնել Արցախում գազամատակարարումը՝ թույլ չտալով հումանիտար ճգնաժամի խորացումը։ Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական թվիթերյան էջում։
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը, վերականգնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների անխափան գազամատակարարումը, որոնք շաբաթներով տառապում են ջեռուցման ու տաք ջրի բացակայությունից սառնամանիքի պայմաններում», - ասված է «Freedom House»-ի հայտարարությունում։
Ադրբեջանական իշխանություններն արդեն երրորդ շաբաթն է, ինչ մեկ օր բացառությամբ խափանել են Արցախի գազամատակարարումը, ենթադրաբար փական տեղադրելով խողովակի վրա, որն անցնում է օկուպացված Շուշի քաղաքի մոտ։
Չնայած ընթացող բանակցություններին, Բաքուն չի համաձայնում վերականգնել այն՝ կոչ անելով «Հայաստանին դուրս բերել իր զինված ուժերը տարածաշրջանից»։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն գնահատել է ադրբեջանական այս գործողություններն իբրև հումանիտար աղետին հանգեցնող դատապարտելի քայլ։
Նմանատիպ հոդվածներ
«Մեր ստեղի զորքը շատ ուժեղ ա»․ Չինարիի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին
Համացանցում տարածվում է տեղեկություն, թե Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերում անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։...
Ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականա...
Ո՞րն է Լամբադա կամրջի վերանորոգման պատճառը․ քաղաքապետարանից մանրամասնում են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (բոլորիս հայտնի Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հա...
Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար
Հանրապետական Վերականգնողական Կենտրոն տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախ, մանկապարտեզ, 21-րդ դար....