ՄԻՊ-ը` Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից ճանապարհ փակելու մասին
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ:
«Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները։
Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։
Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խրամորթցի դեդոն իր տան դիմաց, և թե ում վերահսկողության տակ է գյուղը
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի Խրամորթ գյուղից, որտեղ Խրամորթցի դեդոն...
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորանն...
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն դեռ կան թաղամասեր, որտեղ ստուգումներ են իրականացվում` անվտանգության նկ...
Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլին. Գագիկ Սուրենյանը խոսել է հաջորդ ամսվա եղանակային կանխատեսումների մասին
Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից...